Այ քեզ բան․ Էս լուրջ Նիկո՞լն ա կազմակերպել

Այ քեզ բան․ Էս լուրջ Նիկո՞լն ա կազմակերպել

Ազատության հրապարակից Սահմանադրության օրվա առիթով մեկնարկել է տոնական քայլերթ, որը տեւելու է մոտ մեկ ժամ: Փակ են Մաշտոցի պողոտան եւ Ամիրյան փողոցը: Փակ են նա և Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը մինչեւ Թումանյան փողոցի հատման հատվածը եւ Պուշկին փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչեւ Սախարովի անվան հրապարակ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու քայլերթին։ Միջոցառումը նախաձեռնել է «ՄԵՆՔ» պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը։  Երթը ընթանում է Արցախի մեծ դրոշով։

«Այ քեզ բան, արա։ Էս լուրջ Նիկո՞լն ա կազմակերպել։ Արցախը դրոշով երթ ա անում, զարմացած եմ։ Դե ի՞նչ ասեմ, պարզ ա, որ նորմալ եմ վերաբերվում, լավին լավ, վատին վատ, բայց մեկ ա զարմանալի է էս ամեն ինչը»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքացի Սևակ Սարգսյանը։

«Պատերազմից հետո էսքան բան չարին, հիմա անում են, տեղաշարժ ա, էլի։ Կարո՞ղ ա մի բան կա, դուք պիտի ասեք, մենք ինչ իմանանք, հասարակ մարդիկ ենք օրվա հացով ապրող»,- հավելեց նա։