Նախիջեւանը շրջափակման մեջ է

Նախիջեւանը շրջափակման մեջ է

Թուրքիան եւ Իրանը փակել են Նախիջեւանի հետ սահմանային անցակետերը եւ արտաքին աշխարհի հետ միակ հաղորդուղին մնացել է Բաքվի հետ օդային կապը: Ադրբեջանական մամուլը գրում է, որ ինքնավար հանրապետությունում կտրուկ աճել են բոլոր ապրանքների, առանձնապես՝ պարենային մթերքների, գները:

Բնակչության շրջանում խուճապ է, մարդիկ խանութներից ալյուր, ընդեղեն եւ ձավարեղեն են գնում: Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով երկու հոգի է հոսպիտալացվել: