ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ

ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ

«Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես ասված է․

« ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունն ուշադրություն դարձրեց որոշ «ԶԼՄ»-ների կողմից տարածված տեղեկատվությանը, թե Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք հերթական անգամ ապօրինի այց են կատարել մի խումբ ՀՀ քաղաքացիներ: Այս խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ չէ, որ խախտում են ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելությունների վերաբերյալ ուկրաինական օրենսդրությունը: Այս կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել, որ օկուպացված  տարածքներ մուտք գործելու կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն՝ համապատասխան Ուկրաինայի օրենսդրությանը:

Հատկապես մտահոգիչ են զեկույցները, որ նշված խմբի անդամները, իբր, Ռուսաստանի օկուպացիոն իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկել են «Հայաստանի և Ղրիմի միջև հումանիտար, տնտեսական, առևտրային և զբոսաշրջային հարաբերությունների հաստատման» հարցը, ինչն ուղղակիորեն կլիներ 1996 թվականի մայիսի 14-ի Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 1-ին հոդվածի խախտում:

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությանն ազդեցության տակ գտնվող որոշ հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ անձինք իրենց անվանում են «Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ», ինչը մտահոգիչ է:

Այս կապակցությամբ դիմում ենք Հայաստանի քաղաքացիներին`պահպանել ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը, ինչպես հաստատվել է «Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածք՝ անձանց մուտքի և ելքի կարգը հաստատելու մասին» Ուկրաինայի Նախարարների Կաբինետի որոշմամբ