Թուրքիայում ով է դիմավորել Փաշինյանին (լուսանկարներ)

Թուրքիայում ով է դիմավորել Փաշինյանին (լուսանկարներ)

ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել Թուրքիա Նիկոլ Փաշինյանի կատարած այցի մասին։ Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա:

Վարչապետին ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը:

Վարչապետ Փաշինյանը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը»: