Ռեյտինգային ձայներով 3-րդ տեղով չեմ մտնում ԱԺ․ պատկերացրեք

 Ռեյտինգային ձայներով 3-րդ տեղով չեմ մտնում  ԱԺ․ պատկերացրեք

ԼՀԿ-ից ամենաշատ ձայները ստացել է Էդմոն Մարուքյանը, նրան հաջորդում են Մանե Թանդիլյանն ու Վահրամ Ավագյանը։

Պարզվում է, որ Վահրամը ռեյտինգայինով Աշնակ գյուղում 737 ընտրողից ստացել է 580, «Իմ քայլը՝ 96 ձայն։ Ինչպե՞ս,- հարցնում եմ Վահրամին։ Պարզվում է , որ Վահրամը ծնունդով Աշնակից գյուղից է։ Ինչպես Գեղամավանում, այստեղ էլ համայնքի բնակիչները ընտրել են իրենց երկրացուն։

-Ռեյտինգային 3-րդ տեղով չեմ մտնում  ԱԺ։ Պատկերացրեք),- ասում է Վահրամը։ Ընտրական օրենսգիրքնա «լավը»։ Մարզում կուսակցության տարած ձայների քանակովա հասնում մանդատ։ Թեկուզ անձը առաջին ամենաշատ ձայնը բերած լինի։

Բայց դա չի խանգարում, որ աշնակցիները շնորհավորեն Վահրամին, իրեն համարեն հաղթող։ Վահրամն էլ շնորհակալություն հայտնի Արագածոտնի բնակիչներին, որ իրեն այդքան շատ ձայն են տվել։

«Լավ օրենսգիրք է», իհարկե։

 

Հիշեցնենք, որ նա նույն  Վահրամն է, ով 2017թ փետրվարի 17-ին  ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը դարձել է սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ թեման: Երիտասարդն ընդամենը նշել էր, որ փետրվարի 18-ին 25 տարեկան է դառնում և որոշել է ճոխ խնջույք անելու փոխարեն գումարն ուղղել բանակի որեւէ կարիքի համար: