Ա Սերիայի խաղերը հետաձգվել են Հռոմի պապի մահվան պատճառով

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 33-րդ տուրի՝ ապրիլի 21-ին նախատեսված հանդիպումները հետաձգվել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառով:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր 88 տարեկան հասակում մահացել է Հռոմի պապը։
Իտալական Ա Սերիայում միմյանց հետ պետք է խաղային «Տորինոն» ու «Ուդինեզեն», «Կալյարին» ու «Ֆիորենտինան», «Ջենոան» պետք է ընդուներ «Լացիոյին», «Պարման»՝ «Յուվենտուսին»։
Խաղերի անցկացման օրը կհայտարարվի ավելի ուշ։
Կարծիքներ