Ադրբեջանը կրկնակի ավելացրել է գազի արտահանումը

Ադրբեջանը կրկնակի ավելացրել է գազի արտահանումը

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը արտահանել է 5,66 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 82,66 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա արտահանման ցուցանիշը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը։ Գումարային արտահայտությամբ դա կազմում է 1,05 միլիարդ դոլար։ Այդուհանդերձ, հիմնական ածխաջրածնային էներգակիրների արտահանումը բաժին է ընկնում նավթին ու նավթամթերքներին։ Այսպես, այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում արտահանվել է 15,8 միլիոն տոննա նավթ, ինչը 16,7 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից եւ 521 հազար տոննա նավթամթերք, որը 4,9 տոկոսով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի մատակարարման ցուցանիշից։ Նավթի եւ նավթամթերքների արտահանումից ստացված եկամուտը կազմում է 7,9 միլիարդ դոլար։