Քաղաքական դաշտի դերակատարները ներկայանում են «մեսիայի» կերպարով

Քաղաքական դաշտի դերակատարները ներկայանում են «մեսիայի» կերպարով

Ինչո՞ւ են մեր քաղաքական դաշտի դերակատարները հասարակությանը ներկայանում «մեսիայի» կերպարով:Փաշինյանը «համեստորեն» իրեն Հիսուս Քրիստոսի հետ է համեմատում, վարչապետին Նեռ կոչողը ազդարարում է, թե իրեն Տեր Աստված է ուղարկել: Այս մասին հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։


«Եթե էս միստիկ զրույցները թողնենք մի կողմ, ապա արձանագրվում է պարզ, սովորական մի բան՝ Հայաստանում հավաքական կերպով սպանվում են քաղաքականությունն ու քաղաքական միտքը:
Փաշինյանն, անշուշտ, պետք է հեռացվի, բայց դա հնարավոր է միայն մի պարագայում՝ երբ նրա քաղաքական «մերկությունը» բացահայտվի ռեալիստական դիրքերից և թեզերով»,- ասել է նա։