Նույն մարդիկ նախանձում են նաեւ Նիկոլ Փաշինյանին․ Ավ․ Իսահակյան (տեսանյութ)

Նույն մարդիկ նախանձում են նաեւ Նիկոլ Փաշինյանին․ Ավ․ Իսահակյան (տեսանյութ)

Ի պաշտպանություն Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի, թատրոնում հրավիրված հանդիպման ժամանակ խոսք ասեց նաեւ գրականագետ Ավիկ Իսահակյանը, ով իր խոսքում թվարկեց մի շարք անուններ․

«Օհան Դուրյան, Տիգրան Լեւոնյան, Արամ Ղարաբեկյան, Գեղամ Գրիգորյան, հիմա էլ մաեստրո Կոնստանտին Օրբելյան, բա ամոթ չի՞․․․։ Հավատացեք, նույն փոքր մարդիկ նախանձում են նաեւ Նիկոլ Փաշինյանին, թե ինչպես մեկը Իջեւանից հանկարծ եկավ, 20 հոգով ոտքով քայլեց Գյումրիից եւ իշխանությունը վերցրեց այն մարդկանց ձեռքից, ովքեր 20 տարի Հայաստանը դարձել էին իրենց սեփականությունը ու թվում էր, որ վերջ չկա ու այդպես պետք է շարունակվի, բայց դու, Նիկոլ, եկար ու փոխեցիր, հիմա ինչպես ես թույլ տալիս, որ մեկը, ով մեծ հեղափոխական գործ է արել Օպերայում, նրա հետ այդպես վարվեն․․․նրա փոխարեն ով գա՞․․․Նիկոլ Փաշինյանը խելոք մի բան ուզեց անել՝ վերացնել մշակույթի նախարարությունը, սա ավելորդ օղակ է․․․ես չեմ հիշում մի արժանի մշակույթի նախարար, ինչքան թույլ մարդ կա բերել նախարար են դարձրել, ինչո՞ւ համար, որովհետեւ չինովնիկը չի սիրում մշակույթը, նա արվեստի, գրականության մեջ ընդդիմություն է տեսնում։ Եկեք այս մարդու գլուխը ուտենք, ասենք՝ հայերեն չի իմանում, տո ինքը իր էությամբ հազար անգամ հայ է, քան թե բոլոր այդ չինովնիկները»,-ծափահարությունների ներքո իր խոսքը ավարտեց գրականագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։