Կարո՞ղ եք երդվել, որ հողերը մենք ենք հանձնել (տեսանյութ)

Կարո՞ղ եք երդվել, որ հողերը մենք ենք հանձնել (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության «ուսապարկ-պատգմավորներից» Գևորգ Պապոյանը, որը խոստովանել էր, որ ինքը ժամանակին ֆիկտիվ ՀՀԿ-ական է եղել, այսօր նորից ընդգրկված է ՔՊ նախընտրական ցուցակում:

Hraparak.am-ը նրան հարցրեց, թե կարո՞ղ է երեք հիմնավոր պատճառ թվել, հանուն որի արժե այս իշխանությանը ձայն տալ:

Պապոյանը սկզբում շատ հանդարտ փորձեց պատասխանել, որ իրենք ծրագիրը կներկայացնեն շուտով, որի մի մասը ինքն է գրել, և այնտեղ բազմաթիվ պատճառներ կտեսնենք, թե ինչ է արել իրենց իշխանությունը և ինչ է պատրաստվում անել:

Նկատեցինք, որ ժողովուրդը տեսել է` ինչ են արել իրենք, թե ինչպես իրենց իշխանության օրոք պատերազմ եղավ, ինչպես տարածքներ հանձնվեցին, հազարավոր զոհեր տվեցինք, թե ինչպես թուրքը մտավ Սյունիք:

Մեր այս հարցից հետո մինչ այդ հանգիստ կանգնած զրուցող իմքայլականը հանկարծ լարվեց, ու սկսեց բառի բուն իմաստով փախչել:

Խնդրեցինք կանգնել ու պատասխանել մեր հարցերին` վազելու փոխարեն: 

Նկատեցինք, որ երբ մենք հարց ենք հնչեցնում հողերը հանձնելու, հազարավոր զոհերի մասին, իրենց մոտ պատասխանելու ցանկությունը կորչում է, Պապոյանը հանդգնեց մեզ այսպիսի պատասխան տալ. «Հողերը Դուք եք հանձնել»:

Քանի որ մեր դիմաց արական սեռի ներկայացուցիչ պատգամավոր էր, այսինքն` մեկն էր, որն իրեն տղամարդ է համարում, նրանից խնդրեցինք իր խոսքերի համար ապացույց բերել, որ մենք հող ենք հանձնել, կամ գոնե երդվել, որ հողերը հենց մենք ենք հանձնել: Ի վերջո, տղամարդը, այն էլ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ տղամարդը պետք է իր խոսքերը կարողանա նաև հիմնավորել:

Բայց արական սեռի այս իմքայլականը, բնականաբար, որևէ ապացույց չբերեց, որ մենք հող ենք հանձնել, ու շտապեց վայրկյան առաջ փախչել մտնել սենյակ:

Ցավոք, սկզբի մասը մենք միայն ձայնագրում էինք, վերջում միացրինք տեսախցիկը:

Մանրամասն՝ տեսանյութում