Հայտնի մասնագետը գլխավորել է Ադրբեջանի հավաքականը

Պորտուգալացի հայտնի մասնագետ Ֆերնանդու Սանտուշը դարձել է Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին որոշումն ընդունվել է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստում, որն անցկացվել է առցանց, գրում են տեղի ԶԼՄ-ները։
Նրան խնդիր է առաջադրվել հաջող հանդես գալ Եվրո-2028-ի ընտրական փուլում։
Մարզչական կարիերայում Սանտուշի գլխավոր ձեռքբերումը 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի հետ հաղթանակն է։
Կարծիքներ