Արմեն Սարգսյանը ստորագրեց, Օսիպյանը հեռացավ

Արմեն Սարգսյանը ստորագրեց, Օսիպյանը հեռացավ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վալերիյ Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից», - նշված է նախագահի հրամանագրում։