Մի լկտի, նենգ ու մեծամիտ կերպար, ում պետք է օր առաջ մեկուսացնել հասարակությունից․ Նարեկ Զեյնալյան

Մի լկտի, նենգ ու մեծամիտ կերպար, ում պետք է օր առաջ մեկուսացնել հասարակությունից․ Նարեկ Զեյնալյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեկ ամիս լռած մայրը խոսեց։ Բացահայտվեց հասարակության համար ևս մի վտանգավոր սուբյեկտ. արբեցող, թմրամոլ, ով «դմմած» վիճակում մեքենա է վարում ու երեխայի է վթարի ենթարկում։
Մի լկտի, նենգ ու մեծամիտ կերպար, ում պետք է օր առաջ մեկուսացնել հասարակությունից։

Այս պատմության մեջ ամենազզվելի այն է, որ օգտագործում են անչափահաս երեխային։

Իրավապահ մարմինները պարտավոր են պարզել, թե ինչ է եղել իրականում, կնոջ իրարամերժ նախադասությունների և մեկ ամիս լռելու պատճառը, և ընդհանրապես այս պատմության իրական դրդապատճառներն ու բացահայտեն բոլոր հնարավոր շահագրգիռ կողմերին»։