ՇՊՀ ում դրությունը աննախադեպ է.կրկին ռեկտոր չընտրվեց

ՇՊՀ ում դրությունը աննախադեպ է.կրկին ռեկտոր չընտրվեց

Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքերով սա աննախադեպ է, երկու անգամ է անցկացվում է բաց,թափանցիկ ընտրություն,սակայն երկու դեպքում էլ  առաջնորդվելով  կանոնակարգով ռեկտոր չեն ընտրում:
Հիշեցնենք,որ առավոտից մեկնարկել  էր բուհի ռեկտորի պաշտոնի մրցույթը, որին առաջադրվել  էին 4 թեկնածու՝Սամվել Ալեքսանյան, Արամ Կարապետյան, Անդրանիկ Սարգսյան, Լուսինե Ֆլջյան:

Առաջին փուլում քվեարկության արդյունքներն ունեին հետևյալ բաշխվածությունը՝ 

Ֆլջյան Լուսինե-7 ձայն

Անդրանիկ Սարգսյան-6

Սամվել Ալեքսանյան-2 

Արամ Կարապետյան-1 

բոլորին դեմ քվեարկել է 4 հոգի։

Երկրորդ փուլում 9 ձայն հավաքեց Անդրանիկ Սարգսյանը, 6 ձայն Լուսինե Ֆլջյանը և 5 քվեաթերթիկ անվավեր  ճանաչվեց։

Նշենք,որ Անդրանիկ Սարգսյանը ՇՊՀ ում է աշխատում ,ֆիզիկայի ամբիոնի դասախոս է, իսկ Լուսինե ֆլջյանը  Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր է