Apple-ը հետաձգում է նոր iPhone-ների թողարկումը

Apple-ը հետաձգում է նոր iPhone-ների թողարկումը

Apple ընկերությունը հայտարարել է, որ այս տարի մտադիր է թողարկել iPhone-ի մի քանի նոր մոդելներ, սակայն սովորական ժամկետից մի քանի շաբաթ ուշացումով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, վկայակոչելով ընկերության ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրիին։

Նախորդ տարի ընկերությունը իր նոր սմարթֆոնները թողարկել է սեպտեմբերի 10-ին, իսկ եւս 10 օր անց արդեն նոր գաջեթները հայտնվել են շուկայում։ Bloomberg-ը գրում է, որ այս տարի նոր iPhone-ները շուկայում կհայտնվեն ոչ թե սեպտեմբերին, այլ հոկտեմբերին։