Նախկին նախագահի ենթականերին մեղադրել է պետական դավաճանության մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդ՝ Ջո Բայդենի ենթակա պաշտոնյաներին մեղադրել է պետական դավաճանության մեջ այն պատճառով, որ վերջինիս նախագահության շրջանում մեծ թվով փաստաթղթեր են ստորագրվել, ինչը թույլ է տվել մեծ թվով միգրանտների մուտք գործել ԱՄՆ տարածք։ Այս մասին նա գրել է Truth Social սոցկայթում։ «Սահմանը բացելը նախագահ Բայդենի միտքը չէր։ Դա արել են նրանք, ովքեր իմացել են նրա կոգնիտիվ խնդիրների մասին, ովքեր վերահսկողություն են ունեցել նրա «ավտոգրիչի» հանդեպ /դա այն ավտոմատ սարքն է, որը պատկերում է ստորագրությունը/։
Նրանք գողացել են ԱՄՆ նախագահի պաշտոնը եւ մեզ մեծ վտանգի մեջ դրել։ Դա պետական դավաճանություն է՝ ամենաբարձր մակարդակով»,- գրել է մասնավորապես Թրամփը։ Ավելի վաղ էլ նա հայտարարել էր, որ Բայդենի կողմից 2500 անձի ներում շնորհելու կամ պատիժները մեղացնելու որոշումները իրավական ուժ չունեն, քանի որ դրանք ստորագրվել են «ավտոգրիչի» կողմից եւ նախագահ Բայդենը դրանց մասին չի իմացել։
Կարծիքներ