Անհանգստացած են ամերիկյան միջուկային զենքից ունեցած կախվածության աճից

Անհանգստացած են ամերիկյան միջուկային զենքից ունեցած կախվածության աճից

Ճապոնիայում, ճապոնա-ամերիկյան ռազմական գործակցության ամրապնդմանը զուգահեռ, անհանգստացած են, որ ավելանում է ամերիկյան միջուկային զենքից ունեցած կախվածությունը։ Այս մասին հայտարարել է Հիրոսիմա պրեֆեկտուրայի նահանգապետ Հիդեհիկո Յուձակին։ «Խորապես անհանգստացած եմ միջուկային զենքի հանդեպ ունեցած կախվածությունից»,- Kyodo-ի փոխանցմամբ՝ ասել է Յուձակին։ Նա նաեւ հավելել է, որ գործակցային հարաբերությունների նման զարգացումը Ճապոնիայի եւ ԱՄՆ միջեւ մեծացնում է միջուկային զենքի կիրառության հավանականությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Ճապոնիան ցանկացած միջոցներով՝ ինչպես սովորական, այնպես էլ միջուկային սպառազինություններով պաշտպանելու իր հանձնառությանը։