Գյումրիում շների հարձակումից տուժած երեխային երկրորդ անգամ են վիրահատել.վիճակը կայուն ծանր է

Գյումրիում շների հարձակումից տուժած երեխային երկրորդ անգամ են վիրահատել.վիճակը կայուն ծանր է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Գյումրիում շները հարձակվել էին մանկահասակ երեխայի վրա։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ երեխայի վիճակը կայուն ծանր է։

«Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Այստեղ արդեն երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն»: