ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության առնչությամբ

ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության առնչությամբ

ՌԴ ԱԳ նախարարությունը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ի լարվածությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունից։ Ըստ հաղորդման, «ստացվող տեղեկությունների համաձայն, ռազմական գործողությունները շարունակվում են։ Կիրառվում է հրետանի։ Կան սպանվածներ եւ վիրավորներ»,- ասված է հայտարարության մեջ։ ՌԴ ԱԳՆ-ն ցավակցել է զոհերի հարազատներին եւ մտերիմներին։

«Կարծում ենք, որ անթույլատրելի է հետագա սրացումը, որը կարող է սպառնալիք դառնալ ռեգիոնի անվտանգության համար։ Կոչ ենք անում հակամարտող կողմերին ցուցաբերել զսպվածության եւ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»։ Իր կողմից ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակաություն է հայտնել աջակցել իրադրության կայունացմանը։