Գործարք էին առաջարկել, որ ինձ պառկեցնեին ասֆալտին՝ նկարեին, բայց ես խաբեցի իրենց. Վստրեչի Ապեր | Տեսանյութ

Գործարք էին առաջարկել, որ ինձ պառկեցնեին ասֆալտին՝ նկարեին, բայց ես խաբեցի իրենց. Վստրեչի Ապեր | Տեսանյութ

Երեկ գիշերը, ինչպես տեղեկացրել էինք, ոստիկանները ներխուժել են Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի առանձնատուն և տակնուվրա արել ամեն ինչ, կոտրել դռները, և, ըստ փաստաբանի, նաև կատարվել է հափշտակություն։ Ոստիկանները որևէ բացատրություն չեն ներկայացրել, թե ինչու են գիշերը 2-3-ի կողմերը ներխուժել Վարդանյանի բնակարան, որևէ խուզարկության թույլտվություն, որևէ փաստաթուղթ, որևէ ծանուցում չեն ներկայացրել, իրենց գործողություներն արել են՝ ամեն ինչ ավիրել են, մի քանի հոգու էլ բերման ենթարկել և հեռացել։ Ներխուժման ժամանակ վախեցել է նաև Վարդանյանի հնգամյա թոռնուհին, որը, ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի, կորցրել է խոսելու ունակությունն ու տեղափոխվել հիվանդանոց։ Մենք այսօր այցելեցինք Արամ Վարդանյանի բնակարան և տեսանք՝ ինչ է կատարվել նրա տանը ոստիկանների ներխուժման հետևանքով։

Արամ Վարդանյանը, որն այդ պահին բնակարանում չի եղել, սակայն մի քանի օր է՝ Հայաստանում է գտնվում, այսօր Hraparak.am-ի հետ զրույցում որոշ փակագծեր բացեց, թե ինչու է ոստիկանությունը նման գործողությունների դիմում։ Նա ասաց, որ իրեն գործարք են առաջարկել, որից ինքը հրժարվել է, ինչն էլ դրդել է ոստիկաններին նման կտրուկ քայլերի դիմել։

Շաբաթվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.