Ռուսաստանում հատուկ վարժեցրած շները չեն կարողանա մաքսակետերում 12 ժամից ավել աշխատել

Ռուսաստանում հատուկ վարժեցրած շները չեն կարողանա մաքսակետերում 12 ժամից ավել աշխատել

Ռուսաստանի Մաքսային դաշնային ծառայությունը նոր կանոնակարգ է  սահմանել` կապված ծառայողական շների պահման եւ կիրառման հետ։ Ըստ այդմ,  մաքսային ծառայության ենթակայության տակ եղած ծառայողական շները օրական չեն կարող աշխատել, քան 12 ժամ, իսկ ծառայություն կարող են իրականացնել ոչ ավել, քան 3-5 տարի։ 

Ծառայողական շան հետագա ծառայության հետ կապված նպատակահարմարության հարցը որոշելու է հատուկ հանձնաժողովը։ Կանոնակարգում սահմանվում է նաեւ ծառայողական շների պահման, ուսուցման, դուրսգրման կարգը եւ այլ մանրամասներ։