Վրաստանում քաղաքական ճգնաժամը գուցե հանգուցալուծվում է

Վրաստանում քաղաքական ճգնաժամը գուցե հանգուցալուծվում է

Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները քաղաքական ճգնաժամը վերացնելու մասին համաձայնագիր են կնքել 

Վրաստանը մոտենում է ամիսներ տևող քաղաքական ճգնաժամի ավարտին այն բանից հետո, երբ երեկ մի քանի ընդդիմադիր կուսակցություններ խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու համաձայնություն են կնքել, որն առաջարկվել էր Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ 

Համաձայնագրով կուսակցությունները պարտավորվում են չբոյկոտել խորհրդարանի աշխատանքները, իսկ իշխանությունները՝ դադարեցնել քերական հետապնդումնրեը նրանց նկատմաբ, որոնք մեղադրվում են 2019 թվականի հունիսին անկարգությունների կազմակերպելու մեջ։ 

Ճնաժամը սկիզբ էր առել անցյալ հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների հետո: Հաղթող էր ճանաչվել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, բայց առաջատար ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», պնդում է, որ քվեարկությունը կեղծված էր, և հրաժարվում է ընդունել արդյունքները:

«Սա շատ կարևոր օր է։ Սա Վրաստանի նոր խաղաղ քաղաքական պատմության սկիզբն է, մեծ քայլ դեպի ապաբևեռացում», - այս համաձայնության առթիվ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Համաձայնագիրն առաջարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և երկրի դատախազության հիմնական բարեփոխումները: Գործարքը նախատեսում է նաև, որ նոր խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան 2022 թվականին, եթե «Վրացական երազանքն» այս տարվա համայնքային ընտրություններում չկարողանա հավաքել ձայների առնվազն 43 %-ը:

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը համաձայնագիրը որակել է որպես «ճգնաժամը հանգուցալուծելու ճշմարիտ եվրոպական միջոց»։ «Այս համաձայնագիրը ելակետ է վրացական ժողովրդավարության ամրապնդման և Վրաստանի եվրաատլանտյան ապագայի համար», - մեջբերել է Միշելի խոսքերը «Եվրանյուզը»: Միացյալ Նահանգները նույնպես ողջունել է «Վրաստանում քաղաքական ճգնաժամի վերացմանն ուղղված» համաձայնագիրը:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» հայտարարել է, որ որոշում կկայացնի ստորագրել այն ժամանակ, երբ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեքշաբթի օրը կայցելի Վրաստան, և եթե կուսակցության ղեկավար Նիկա Մելիան ազատվի կալանքից: Կուսակցության նախագահը մեղադրվում է 2019-ին հունիսին բռնկված բողոքի ցույցերի ընթացքում բռնություն հրահրելու մեջ, և կալանքի տակ էր հայտնվել փետրվարին։ Եվորապական Միության միջնորդությամբ կնքված գործարքը ենթադրում է, որ Մելիան ազատ կարձակվի համաձայնագրի շրջանակներում:

«Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն այսօր ասել է, որ ընդդիմության կողմից խորհրդարանական խումբը աշխատում է համաներման մասին օրենքի նախագծի վրա, որը վերաբերում է միայն այն գործերին, որոնք այժմ քննվում են:

«Երեկ շատ կարևոր օր էր, մեծ շնորհակալություն անձամբ Շառլ Միշելին մեր երկրի համար արածի համար: Երեկ նախագահի նստավայրում կայացած հանդիպմանը պարզաբանվել են իրականացման բոլոր մանրամասները, որոնք հասարակության շրջանում հարցեր էին առաջացրել: Իմ կարծիքով, կարևոր էր պատասխանել բոլոր հարցերին: Հիմա մենք, այսպես ասած, ընդդիմադիր կողմի խորհրդարանական խումբն աշխատում է «Համաներման մասին» օրենքի նախագծի վրա, որը, ընդգծում եմ, վերաբերում է միայն այն գործերին, որոնք ներկայումս քննվում են», - Վաշաձեի խոսքերն է մեջբերել  Վրաստանի Հանրային Հեռուստատեսության Առաջին ալիքը:

Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ «Վրացական երազանքը» կհաստատի և կստորագրի այս նախաձեռնությունը: «Տիկին Զուրաբիշվիլին ասաց, որ նա անմիջապես կօգտագործի համաներման կարգ, և Գիորգի Ռուրուան երեքշաբթի օրը կլքի բանտը: Դրանից հետո խորհրդարանը կանոնակարգի համաձայն շուտով կընդունի համաներման մասին օրենքը, որից հետո Նիկա Մելիան կհեռանա կալանավայրից: Ցավում եմ, որ միայն այս ճանապարհն է նրա ազատումը, այսօրվա դրությամբ այլ տարբերակ չկա», - ասել է նա:

Շառլ Միշելը, ով համաձայնագրի ստորագրմանը հետևել է առցանց, ասել է, որ երեքշաբթի օրը կքննարկի նաև Եվրամիության կովկասյան թեկնածու երկրի և Բրյուսելի միջև կապերն ամրապնդելու միջոցառումները: