ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Այսօր եղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ:

Նիստի ժամանակ որոշվել է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%,  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%: