Իրանի եւ «Եվրոպական եռյակի» հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում

Իրանի եւ «եվրոպական եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները կհանդիպեն Ստամբուլում՝ մայիսի 16-ին։ Նպատակը՝ միջուկային ծրագրի եւ սանկցիաների չեղարկման հետ կապված խորհրդակցությունների անցկացումն է։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Հանդիպումը կայանալու է փոխնախագահների մակարդակով։ Հիշեցնենք, որ շարունակվում է բանակցային գործընթացը Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ ԱՄՆ եւ Իսլամական Հանրապետության պատվիրակությունների միջեւ։ Եվրոպական երկրներն այդ բանակցություններին չեն մասնակցում։
Կարծիքներ