«Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքը կոչ է անում դիտորդներին իրենց առաքելությունը կատարել բացառապես օրենքի պահանջներին համապատասխան
«Ազատ հայրենիք – ՔԴՄ» դաշինքը կոչ է անում դիտորդներին իրենց առաքելությունը կատարել բացառապես օրենքի պահանջներին համապատասխան
Վերջերս Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող որոշ կազմակերպություններ հրապարակայնորեն հանդես են գալիս արտակարգ դրություն մտցնելու՝ ընտրությունները չեղարկելու կամ դրանք պարտադիր անցկացնելու հայտարարություններով:
Ինչպես նշում է «Ազատ հայրենիք- ՔԴՄ» դաշինքը, համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի դիտորդն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկաողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդիմության, Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ:
«Կոչ ենք անում դիտորդական առաքելություն իրականացնող այդ կազմակերպություններին պահպանել վերոնշյալ օրենքի պահանջները,և իրականացնել օրենքով իրենց վերապահված գործառույթները»,- ասված է դաշինքի տարածած հայտարարության մեջ։
Կարծիքներ