Ամեն տարի 1 միլիարդ տոննա սննդամթերք է թափվում՝ որպես ոչ պիտնի

Ամեն տարի 1 միլիարդ տոննա սննդամթերք է թափվում՝ որպես ոչ պիտնի

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դիմել է համաշխարհային հանրությանը՝ Պարենի միջազգային օրվա առիթով։ Նա կոչ է արել գործուն քայլեր ձեռնարկել աղքատության հաղթահարման համար, որպեսզի լիարժեք սնվելու հնարավորություն ունենան բոլորը եւ ամենուր։Գուտերեշն ասել է, որ ներկայումս 820 միլիոն մարդ տառապում է թերսնումից։ Բացի այդ, կլիմայական արտակարգ դրությունը լուրջ սպառնալիք է դարձել մոլորակի պարենային անվտանգության համար։ Սրանով հանդերձ, երկու միլիարդ կանայք, երեխաներ եւ տղամարդիկ տառապում են ավելորդ քաշից ու ճարպակալումից, ինչն հետեւանք է անառողջ սնվելու։ Գուտերեշը ֆիքսել է, որ առնվազն անթույլատրելի է, որ աշխարհում սով լինի այդ դեպքում, երբ տարեկան մեկ միլիարդ տոննա սնունդ որպես աղբ նետվում է աղբանոցները։ Նա հորդորել է փոխել սպառողական արդյունաբերության մոդելները, կրճատելով ջերմոցային գազերի արտանետումները, հանուն կայուն եւ հավասարաչափ զարգացման եւ աղքատության հաղթահարման։