Դա Վինչիի՝ մինչ այս անհայտ նկարն է հայտնաբերվել 

Դա Վինչիի՝ մինչ այս անհայտ նկարն է հայտնաբերվել 

Հինգ դար անց «Մադոննան լեռան վրա» կտավի ստեղծումից հետո, մասնագետները Դա Վինչիի այդ կտավի տակ հայտնաբերել են այլ մի քանի էսքիզներ եւ մեծ նկարչի մատնահետքերը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ինչպես հայտնի է, նույն կտավի երկու օրինակը կա, որ գրեթե չեն տարբերվում իրարից։ Մեկը Լոնդոնում է, մյուսը Լուվրում։ Լոնդոնում գտնվող կտավի գիտական վերլուծությունը ցույց է տվել, որ նախնական ստեղծագործությունը, որից նկարիչը հրաժարվել է, լրիվ այլ է եղել։ Մասնագետները էսքիզները հայտնաբերել են շնորհիվ այն բանի, որ դրանց պարունակել են ցինկ եւ հատուկ սարքերի միջոցով մետաղը հայտնաբերվել է։