Լեպսը պատրաստ է բանտ նստել, եթե ապացուցեն իր մեղքը

Լեպսը պատրաստ է բանտ նստել, եթե ապացուցեն իր մեղքը

Նախօրեին Լատվիայի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ ճանաչված երգիչ Գրիգորի Լեպսի մուտքը Լատվիա արգելվում է, քանի որ նա հայտարարվել է անցանկալի անձ։ 

Ինքը՝ երգիչը, զարմացած է այդ արգելքի վրա, նա ասել է, որ երկրում անշարժ գույք չունի, եկել է Լատվիա միայն համերգներով: Լեպսը շեշտել է, որ պատրաստ է անգամ բանտ նստել, եթե մեղավոր է ինչ-որ հարցում, բայց դրանից առաջ պետք է ապացուցեն իր մեղքը: Նա նկատել է, որ երբ քաղաքական գործիչները ինչ- ինչ հարցերում չեն կարողանում պայմանավորվածություններ ձեռք բերել, տուժում են մարզիկներն ու  երաժիշտները, այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

Ի դեպ, 2013-ին Լեփսի անունը ներառվեց ԱՄՆ սանկցիաների ցուցակում ՝ Brothers Circle հանցավոր խմբի հետ կապ ունենալու համար: Ինչպես հետո պարզաբանել էր Լեպսը, նման կազմակերպության գոյության մասին նա իմացել էր լրատվամիջոցներից: