Սիմեոնեն՝ «Չելսիի» դեմ առաջիկա խաղի մասին

Սիմեոնեն՝ «Չելսիի» դեմ առաջիկա խաղի մասին

«Ատլետիկո Մադրիդի»  գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Չելսիի» դեմ առաջին խաղից առաջ խոսել է մրցակցի մասին։

«Չելսիում» շատ բան է փոխվել Թոմաս Տուխելի օրոք, գուցե կոպիտ հնչի , բայց այդ մասնագետն ուղղակի ստիպում է իր թիմերին լավ խաղալ: Նրանք ուժեղ թիմ ունեն՝  հիանալի խաղացողներով ու կատարողներով։ Վերջերս ակումբը լուրջ ֆինանսական ներդրումներ է կատարել: Նայեք նրանց երեք դարպասապահների մակարդակին: Սա ցույց է տալիս թիմի ներուժը: Նրանց հարձակվողները կարող էին խաղալ Եվրոպայի ցանկացած թիմում: Մեր Սուարե՞սը: Նրա ներկայությունը իհարկե վստահություն է ներշնչում թիմին: Նա ծնված ռմբարկու է: Մեր նպատակն է հաղթել ուժեղ մրցակիցներին, ովքեր հիանալի խաղացողներ ունեն: Նրանք գիտեն մեր փիլիսոփայությունը, բայց մենք չենք պատրաստվում փոփոխություններ անել հատուկ այս հանդիպան համար, հիմնականում խաղալու ենք նույն ոճով»,- ասել է Սիմեոնեն տված վերջին հարցազրույցի ժամանակ։