Քո փեսան անգամ ինձ դասեր չի կարող տալ, ուր մնաց դու

Քո փեսան անգամ ինձ դասեր չի կարող տալ, ուր մնաց դու

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Փաշինյանի բարեկամական միջավայրից մի քայլած անձնավորություն, որի պատկերացումները բարոյականության մասին սկսվում և ավարտվում են պետական միջոցների հաշվին անպտուղ կայֆերով և , ըստ մամուլի հրապարակումների, մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչների ստվերային "կռիշայությամբ", այսօր որոշել է ինձ բարոյականության դասեր տալ:

Պարոն, ինձ անգամ քո փեսան դասեր տալ չի կարող, ուր մնաց դու:

Ինչպես կասեր ժողովրդի վստայությունը չարաշահած և մարդկանց համբերությունը փորձարկող մերձավոր ազգականդ, հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր»:

Հիշեցնենք, որ այսօր Աշոտյանի երեկվա հարցազրույցին անդրադարձել էր «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ «անբարոյականություն» որակելով այն։ Աշոտյանը «տմարդի» էր բնորոշել Փաշինյանի՝ Գեորգի Կուտոյանի մահվան առիթով ոչ պատշաճ ցավակցելու վերաբերմունքը։