Ռուս սահմանապահները դուրս կբերվե՞ն «Զվարթնոց»-ից․ Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանին

Ռուսաստանը Հայաստանից ոչ մի դիմում չի ստացել «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։
Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համապատասխան հայտարարությունը։
«Սա համարում ենք պաշտոնական Երևանի ներկայացուցիչների ոչ բարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ։ Ճիշտ է, այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմաների համար։ Այս առնչությամբ Հայաստանի իշխանություններից ոչ մի դիմում չենք ստացել»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Նրա խոսքով, «Զվարթնոցի» հետ կապված պատմությունը բխում է «ռուս Դմիտրի Սեդրակովի շուրջ` ավելի վաղ հնչեցրած ակնարկներից»:
«Կարող եմ վստահեցնել, որ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից ոչ մի անօրինական գործողություն չի կատարվել։ Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենքները»,- վստահեցրել է Զախարովան:
Կարծիքներ