«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկ օր լույս չի եղել 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկ օր լույս չի եղել 

Երեկ երեկոյան հոսանքազրկվել էր  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը: Կալանավայրում լույսն անջատել էին մայիսի 6-ին, ժամն 23.00-ին մոտ: ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ հոսանքազրկման պատճառը հորդառատ անձրևների պատճառով վթար էր տեղի ունեցել: «Սակայն այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ն արդեն հոսանք ունի», - ասաց Նավիկյանը:

Ազատազրկվածները, որոնց հարազատները մեզ ահազանգում էին, երկու բացատրություն ունեին՝ կամ բերդի ղեկավարությունը որոշել է խնայողություն անել, պարբերաբար անջատելով հոսանքը, կամ էլ դա արվում է, որպեսզի իրենք չկարողանան օգտվել հեռախոսներից ու համացանցով բողոքներ ուղարկեն դրսի աշխարհ: