Ադրբեջանի օմբուդսմենը Բաքվում այցելել է Դավիթ Բաբայանին

Ադրբեջանի օմբուդսմենը Բաքվում այցելել է Դավիթ Բաբայանին

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան ՊԱԾ Բաքվի մեկուսարանում այցելել է Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՄԻՊ-ի գրասենյակին։

Նշվում է, որ Բաբայանին տրամադրվել է ակնոց և մուտք դեպի գրադարան։

Օմբուդսմենի գրասենյակից հայտնել են, որ Բաբայանը չի դժգոհում պահման պայմաններից և նշել, որ բուժզննում է անցել։

Բացի այդ, նրան փաստաբան է տրամադրվել։

Նշվում է նաև, որ Բաբայանին ներկայացվել են օրենսդրական ակտեր մայրենի (հայերեն) լեզվով և հրապարակումներ, որոնք բացատրում են Օմբուդսմենին դիմելու հնարավորությունը։