Թեհրանը խոստացել է «կործանիչ պատասխան» հասցնել Վաշինգտոնին 

Թեհրանը խոստացել է «կործանիչ պատասխան» հասցնել Վաշինգտոնին 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը «կործանիչ պատասխան կհասցնի Միացյալ Նահանգներին՝ ի պատասխան վերջինիս ոտնձգությունների»։ Նշենք, որ սեպտեմբերի քսանմեկից Միացյալ Նահանգները վերականգնում է մի շարք սանկցիաներ Թեհրանի հանդեպ։ Նախագահ Ռոհանին ասել է, որ Միացյալ Նահանգները պարտություն կկրեն՝ ՄԱԿ սանկցիաները Իսլամական Հանրապետության դեմ վերականգնելու իրենց ձգտումներում, քանի որ զրկվել են եվրոպացի դաշնակիցների աջակցությունից, որոնք այդ սահմանափակումները «առ ոչինչ են համարում»։

Միաժամանակ նաեւ, իրանական ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնի մոտեցումը լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը եւ աննախադեպ սպառնալիք է նաեւ ՄԱԿ-ի եւ Անվտանգության խորհրդի համար»։ Ամերիկյասն նոր սանկցիաների ներքո  քսան իրավաբանական եւ ֆիզիկական անձինք են, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն իրանական սպառազինությունների ոլորտի հետ։