Գյումրիում ձկնորսները պատրաստվում են բողոքի ակցիայի. նրանց զրկում են օրվա հացից

Գյումրիում ձկնորսները  պատրաստվում են բողոքի ակցիայի. նրանց  զրկում են օրվա հացից

Գյումրիում ձկնորսությամբ զբաղվող մի շարք քաղաքացիներ դիմել են hraparak.am-ին՝ տեղեկացնելով,որ վաղը՝ հունիսի 17-ի առավոտյան, պատրաստվում են բողոքի ակցիայով հանդես գալ եւ իրենց պահանջն ու խնդրանքը ներկայացնել Շիրակի մարզպետին:

«2014թ-ից մեր հացը վաստակում ենք Վրաստան մեկնելով:Այնտեղ՝ Կարզախի գետից ձկներ ենք որսում՝ վճարելով ընդամենը 10լարի, եւ յուրաքանչյուրս մոտ20-25կգ ձուկ ենք բերում Հայաստան,որը վաճառելով 8-10հզր դրամ,մեր երեխաներին կարողանում ենք պահել:Երեկ հանկարծ տեղեկացանք, որ Բավրայի անցակետից մեզ 5կգ-ից ավել ձուկ չի թուլատրվում անցկացնել :Մաքսայինից մեզ ասացին,որ որոշումը կայացրել է ՊԵԿ-ը:Մենք էլ որոշել ենք՝ մեր հարցը մարզպետի միջոցով հասցնել նախարարություն:Վաղը մոտ 160 ձկնորսներով հրապարակից շարժվելու ենք,ոտքի ենք կանգնելու ու պիտի մեզ լսեն,պետք լինի,փողոց կփակենք»,-մեզ հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց գյումրեցի ձկնորս Ազատ Սանթուրյանը՝ հուսահատված ընդգծելով,որ ստեղծված պայմաններում իրենք զրկվում են օրվա հացից:Մեր զրուցակցի խոսքերով՝ Շիրակի մարզում ձկնորսությամբ զբաղվելու հնարավորությունը խիստ սահմանափակ է: «Մեզ անցաթուղթ են տրամադրել,որ Ախուրյանի ջրամբարից կարողանանք ձուկ որսալ, բայց 25 կմ ձգվող տարածքից ընդամենը կես կմ տարածքն է թուլատրելի: Չեմ ասում ռուս սահմանապահների պահը,որ անցնել չեն թըղնում:Այդ փոքր տարածքից քանի՞ կգ ձուկ պիտի որսանք,որ տուն պահենք:Ովքեր հին անուններ ունեն,ծանոթներ, նրանց թողնում են»,-սրտնեղած ասաց նա: