Էստոնիայում սկսվել է կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքը

Էստոնիայում սկսվել է կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքը

Էստոնիայի առողջապահական գերատեսչությունը հայտարարել է, որ երկրում սկսվել է նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման երկրորդ ալիքը։ Այս մասին հայտնում է Postimees պարբերականը։ Սպասվում է, որ օգոստոսի վեցին էստոնական կառավարությունը կխստացնի հակահամաճարակային կարանտինային միջոցները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է մոտ 18,8 միլիոն մարդ։ Առողջացածների թիվը մոտ 12 միլիոն է, իսկ մահացածների թիվը ավելի քան 704 հազար մարդ։