Ծնվել է ընտանիքի 12-րդ երեխան

Ծնվել է ընտանիքի 12-րդ երեխան

Վանաձորի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 12-րդ երեխան: Փոքրիկը  ծնվել է կեսարյան հատման միջոցով՝ 3 կգ քաշով:  Թե մայրիկի, թե բալիկի վիճակը բավարար է, նրանք այսօր դուրս են գրվել: 

Աղջնակին ընտանիքն անվանակոչել է Աննա-Մարիա:  Տանը նրան սպասում են ավագ 9 քույրերը,  2 եղբայրներն ու ընտանիքի մյուս անդամները: