«Հրապարակ». Իշխանությունը ԵՊՀ-ում սաբոտաժ է կազմակերպելու

«Հրապարակ». Իշխանությունը ԵՊՀ-ում սաբոտաժ է կազմակերպելու

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հունվարի 31-ին նիստ է նշանակել․ օրակարգում  բուհի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի հարցն է։ Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունը, քանի որ չունի նախընտրելի թեկնածու, որոշել է սաբոտաժ կազմակերպել։

Հանձնաժողովի որոշ անդամներ կբացակայեն այդ նիստից, եւ քվորում չապահովելու պատճառով նիստը կտապալվի, եւ ըստ այդմ՝ ընտրությունները նախանշված ժամկետում չեն կայանա։ Ի դեպ, պատահական չէ, որ Կապանում իր ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2 տարի բուհերում ռեկտորների ընտրություններ չեն լինելու, կառավարությունը երկու տարով բուհերում ժամանակավոր կառավարիչներ է նշանակելու, մինչեւ կրթական համակարգը բարեփոխեն եւ ռեկտորների թափուր պաշտոնների համար մրցույթներ հայտարարեն: