Էրդողանի որդին՝ Ռուսաստանի հանդեպ սիրո մասին

Էրդողանի որդին՝ Ռուսաստանի հանդեպ սիրո մասին

Էթնոսպորտի համաշխարհային համադաշնության ղեկավար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Նեջմեդին Բիլալ Էրդողանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում իր համակրանքն է արտահայտել Ռուսաստանի նկատմամբ։ 

«Իհարկե, ինձ դուր է գալիս Ռուսաստան գալը: Նույնիսկ Յակուտիայում եմ եղել, նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում»,- ասել է նա:

Բիլալ Էրդողանը նշել է, որ իրեն գրավում է ռուսական խոհանոցը երկրում ապրող բազմաթիվ էթնիկ խմբերի պատճառով։

«Խոհանոցը հարուստ է, և ինձ այն շատ է դուր գալիս, բացի այդ, Ռուսաստանում շատ թյուրք ժողովուրդներ են ապրում, և նրանց խոհարարական ավանդույթները նույնպես մտել են ռուսական խոհանոց, որը շատ առումներով հարազատ և ծանոթ է մեզ», - նշել է նա:

Նեջմեդին Բիլալ Էրդողանը Ռեջեփ Թայիփ Էրդողանի չորրորդ և կրտսեր որդին է։ Նա ծնվել է 1981 թվականի ապրիլի 23-ին: Նա ղեկավարում է 2015 թվականին Ստամբուլում ստեղծված Համաշխարհային էթնոսպորտի համադաշնությունը: 

Բացի այդ, Բիլալը ղեկավարում է թուրքական Tugva երիտասարդական հիմնադրամը և զբաղվում բիզնեսով: