Անչափահասներ են ձերբակալվել՝ TikTok-ում բռնության կոչ անելու համար 

Անչափահասներ են ձերբակալվել՝ TikTok-ում բռնության կոչ անելու համար 

Նիդերլանդների դատախազությունը ձերբակալել է 14 անձի, նրանց թվում նաեւ՝ անչափահասների՝  TikTok սոցկայքում բռնության եւ ահաբեկչության կոչեր անելու համար։ Այս մասին հայտնում է Նիդերլանդական Դատախազությունը։

Ձերբակալվածները գտնվել են Նիդերլանդների տարբեր շրջաններում։ Նրանք փորձել են հրահրել TikTok-ի օգտատերերին՝ կատարելու ահաբեկչական բռնարարքներ։ Ձերբակալվածները 14-30 տարեկան են։ Հաղորդման մեջ նշվում է նաեւ, որ հաշվի առնելով, որ կասկածյալների մեջ կան անչափահասներ, այլ տեղեկություններ նրանց մասին չեն հաղորդվում։