Սևծովյան հանգիստ՝ ապրիլյան զոհերի, ազատամարտիկների ընտանիքներին որպես հատուցում

Սևծովյան հանգիստ՝ ապրիլյան զոհերի, ազատամարտիկների ընտանիքներին որպես հատուցում

Վերջին ինը տարիներին «Արտ» ընկերության կողմից իրականացվում է «Հատուցում» ծրագիրը, որի շրջանակներում սևծովյան հանգիստ են վայելում ազատամարտիկներ, արցախյան և ապրիլյան պատերազմի մասնակիցներ, զոհվածների ընտանիքների անդամներ, ուսուցիչներ, մարզիկներ: Այս տարին ևս բացառություն չէ, հունիսի 13-ին հանգստի ուղեգրեր են տրվել շահառու 50 ընտանիքների:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ կարևորում է ցանկացած ձեռնարկ, որը միտված է մեր ազատամարտիկների ու նրանց ընտանիքների հոգսերի թեթևացմանը. «Ես ուրախ եմ, որ ներկա եմ շարունակական բնույթ կրող այս միջոցառմանը, ողջունում եմ բոլորիդ: Ձեր և ձեր զավակների գործը մեր երկրի, մեր հայրենիքի պաշտպանության գործում անգնահատելի է»: Տիգրան Պետրոսյանը վերջին տասը տարիներին Շիրակի մարզի խնդիրների նկատմամբ սրտացավություն ցուցաբերելու և դրանց լուծման ճանապարհին իրենց ունեցած մեծ ներդրման համար պատվոգրով է պարգևատրել Վրեժ և Անի Սարգսյաններին, որոնք օգնել են «Հատուցում» ծրագրի իրականացմանը:

Հայաստանի և սփյուռքի հայ մայրերի միության անունից մարզի մի շարք համայնքապետերի «Արտ» ընկերության նախագահ Արտյոմ Թումանյանը հանձնել է պատվոգրեր՝ համագործակցության և զոհվածների և ազատամարտիկների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար:                              Շիրակի մարզպետարան