Աշխարհահռչակ ֆուտբոլիստը դատապարտվել է պայմանական ազատազրկման

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը դատապարտվել է պայմանական ազատազրկման

Մադրիդի դատարանը աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին դատապարտել է 23 ամիս պայմանական ազատազրկման եւ 19 միլիոն եվրո տուգանքի վճարման, հարկերից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է ռուսական «Լայֆը»։ Ըստ հաղորդման, Ռոնալդուն ընդունել է իր մեղքն առ այն, որ չորս հարկային հանցագործություն է կատարել։ Մեղադրանքները վերաբերում են 2011-14 թթ ընթացքում ֆուտբոլիստի կողմից իր եկամուտների թաքցնելու դրվագին։ Նա պետք է վճարեր մոտ 15 միլիոն եվրոյի հարկ, սակայն հետո կարողացել է մոտ 6 միլիոն եվրոյով նվազեցնել, որոշ մախինացիաներից հետո։