Իտալիայում կորոնավիրուսի վարակման դեպքերի նվազում է նկատվել

Իտալիայում կորոնավիրուսի վարակման դեպքերի նվազում է նկատվել

Վերջին մեկ օրում Իտալիայում ֆիքսվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 880 դեպք։ Սա մարտի 10-ից սկսած ամենացածր ցուցանիշն է։ Այս մասին հայտարարել է Իտալիայի քաղպաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին։ Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին գրանցվել էր 1941 վարակման նոր դեպք, իսկ անցյալ շաբաթ միջին օրական ցուցանիշը 2,9 հազարն էր։ Երկրում կա 94 հազար վարակակիր, մահացության դեպքերը 17 հազար է։