Գեւորգ Պապոյանի համար մեծ պատիվ է վարչապետի հետ աշխատանքը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մամուլի քարտուղարն արձագանքել է «Հրապարակի» «Հիմա «լյուբիմչիկներ» չկա՞ն» հոդվածին։
«Արձագանքելով ցանկանում եմ տեղեկացնել՝ նախարար Գևորգ Պապոյանն իրականացրել և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները (ի հեճուկս ինչ-որ անձանց երազանքների)։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա աշխատանքին, ապա հարկ է ընդգծել, որ նախարարի համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ աշխատանքն ու համագործակցությունը»։
Կարծիքներ