Ժամանց

Ռոբերտ Դե Նիրոն խոստովանել է` իր մեկամյա դստեր տակդիրները փոխելն իր պարտականությունների մեջ չի մտնում

Ռոբերտ Դե Նիրոն խոստովանել է` իր մեկամյա դստեր տակդիրները փոխելն իր պարտականությունների մեջ չի մտնում

Ռոբերտ Դե Նիրոն խոստովանել է, որ իր մեկամյա դստեր՝ Գիայի տակդիրները փոխելն իր պարտականությունների մեջ չի մտնում:

«Ոչ, ոչ, բայց ես նախկինում դա անում էի», - ասել է յոթ երեխաների հայրը Sunday Times-ին: Դե Նիրոն նշել է, որ դստեր պատճառով ինքը շուտ է արթնանում: «Ես 19 ամսական երեխա ունեմ», - ասել է նա իր ընկերուհի Թիֆանի Չենի հետ ունեցած դստեր մասին: «Ես առավոտն անցկացնում եմ՝ դիտելով միսս Ռեյչելին [YouTube-ի մանկական ալիքը] և տալիս եմ նրան իր շիշը»:

Հարցին, թե ինչպես են իր յոթ երեխաները նկարագրել իրեն որպես հայր, դերասանը նշել է. «Աստված իմ, նրանք բոլորը այլ պատասխան կունենան։ Ընտանիքն այնքան դժվար է»:

Նրա խոսքով, ինքը որպես ծնող անում է «լավագույնը, ինչ կարող է»: «Հուսով եմ, որ նրանք երջանիկ են», - ավելացրել է դերասանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image