9 ընկերություններ ստացել են կասկածելի փոշիով լցված ծրարներ

9 ընկերություններ ստացել են կասկածելի փոշիով լցված ծրարներ

Ճապոնիայում ինը ընկերություններ, որոնցից մեկը՝ դեղագործական, կասկածելի բաղադրությամբ սպիտակ փոշիով լցված ծրարներ են ստացել փոստով։ Այս մասին հայտնում է NHK-ն, մանրամասնելով, որ ենթադրաբար կասկածելի փոշին եղել է կալիումի ցիանիդ։ Ընկերությունները գտնվել են Տոկիոյում, Օսակայում, Սապորոյում։ Ընկերություններից մեկն էլ եղել է թերթի խմբագրություն եւ հրատարակչատուն։ Ծրարներից մեկում էլ եղել է ուղեկցող գրություն, որտեղ սպառնալիքներ են եղել գրված։ Նամակի հեղինակները գումար են պահանջել, սպառնալով, որ նրանց ապրանքանիշների անունից կտարածեն կալիումի ցիանիդ պարունակող արտադրանք։