Իմ հրաժարականը անակնկալ որոշում էր․ ԲՈԿ նախագահ
Այսօր պարզ դարձավ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է ներկայացրել։ Թե ո՞րն է պատճառը՝ ԲՈԿ արդեն նախկին նախագահը մեզ հետ զրույցում նշեց, որ մանրամասները քիչ անց կներկայացնի․ «Ուզում եմ մի հատ ամբողջական պատրաստեմ, հետո մանրամասները ներկայացնեմ», ասուլի՞ս է տալու․ «Դեռ չեմ որոշել, կարող է նաեւ ասուլիս էլ լինի, դեռ չեմ որոշել»։
Այդուհանդերձ, ո՞րն է պատճառը, մամուլում գրվել է, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն միացնում են ԿԳՄՍՆ գիտության կոմիտեին․ «Հիմա ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ կտրտված ինֆորմացիան կգնա եւ շիլաշփոթ կդառնա, այդ պատճառով այս պահին՝ ոչ մի մեկնաբանություն»։
Ընդամենը 2 օր առաջ մամլո ասուլիսով էր հանդես եկել եւ որպես ԲՈԿ-ի նախագահ ներկայացրել այս տարվա նախանշված անելիքները, ինչպե՞ս ստացվեց, որ մեկ օր հետո, հրաժարականի դիմում գրեց, այդ մեկ օրում անակնկալ բանե՞ր են տեղի ունեցել․ «Ըստ էության, հա, անակնկալ էր եւ այնպես չէ, որ սա 6 ամսվա որոշում էր, ոչ, սա լրիվ անակնկալ որոշում էր», ստացվում է՝ հարկադրաբա՞ր է ազատման դիմում գրել․ «Ինձ ոչ մեկ չի ասել դիմում գրի, դա լրիվ իմ որոշումն է եղել, ինչքան ուզում է այլ հանգամանքներ լինեն»։
Կարծիքներ