Քաղաքացին խնդրում է իր պահանջը հայտնել ՀՀ ոստիկանապետին

Քաղաքացին խնդրում է իր պահանջը հայտնել ՀՀ ոստիկանապետին

Խմբագրություն զանգեց Արմինե անունով մի տիկին եւ շնորհակալություն հայտնեց մեր կայքի «Նախատոնական կամայականություն» նյութի համար։ Նա տեղեկացրեց, որ «Հրապարակի» արագ արձագանքից անմիջապես հետո ոստիկանության թ. 1087 մեքենան հեռացել է Մաշտոց-Բուզանդ խաչմերուկից՝ շրջակայքի հարյուրավոր բնակիչների ազատելով շրջափակումից։

Տիկին Արմինեն խնդրեց իր պահանջը հայտնել ՀՀ ոստիկանապետին՝ պարզել թ. 1087 մեքենայով պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանների կամ նրանց նման հրաման տվող վերադասի քմահաճ ու հանրության իրավունքները իրավիճակին ոչ համաչափ սահմանափակող գործողությունների դրդապատճառները եւ հրապարակավ հանդես գալ համապատասխան բացատրությամբ։