Էլ համագումար ինչի եք անում

Էլ համագումար ինչի եք անում

Այսօր ժամը 14:00-ին, Մոսկվա կ/թ-ում տեղի կունենա Եզդիների ազգային միության համագումարը, որի ընթացքում կընտրվի միության նոր նախագահը: Միության նախագահի պաշտոնում միայն մեկ թեկնածու կա՝ հանգուցյալ Ազիզ Թամոյանի թոռը՝ Խդր Հաջոյանը:

Ուշագրավ է, որ համագումարի մասին հաղորդագրությունում արդեն կանխորոշված է համագումարի ելքը՝ «Եզդիների ազգային միության համագումարի նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ կընտրվի Եզդիների ազգային միության նոր նախագահը: Միակ թեկնածուն Ազիզ Թամոյանի թոռն է` Խդր Հաջոյանը (Թամոյանը)»: