Սուրեն Պապիկյանը այցելել է զորամաս

Սուրեն Պապիկյանը այցելել է զորամաս

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նոյեմբերի 30-ին ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել եմ N բանակային զորամիավորում։
Շրջայցի ընթացքում հետևել եմ բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։ Այնուհետև, հանդիպել եմ զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների հետ։

Զրույցի ընթացքում, հետաքրքրվելով ժամկետային զինծառայողների
ծառայությամբ, բարոյահոգեբանական վիճակով, ուսումնական գործընթացով,
ներկայացրել եմ մանրամասներ պաշտպանական ոլորտում
իրականացվող բարեփոխումների և ներդրվող նոր ծրագրերի վերաբերյալ։

Շրջայցի ավարտին ծանոթացել եմ զորամասերից մեկում ընթացող շինարարական աշխատանքներին։